Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1541 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նունե Հակոբյանին պատկանող հողատարածքում բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանել չկատարված շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքի 3 տոկոսի չափով, այն է` 64134 դրամ։
2. Նունե Հակոբյանին՝ 15-օրյա ժամկետում կամավոր հիմունքներով տուգանքը վճարել Սևան համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին:
3. Հանձնարարել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին` բնակելի տան կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար գործող քաղաքաշինական նորմերին և պահանջներին համապատասխան Նունե Հակոբյանին տրամադրել նոր շինարարության թույլտվություն կամ երկարաձգել տրված շինթույլտվության գործողության ժամկետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։