Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 16
 
Համար 16Ամսաթիվ 04/09/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Հովհաննիսյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն հանրակրթությունից դուրս մնացած աշակերտների վերաբերյալ` համագործակցելով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
- Ներկայացնել տեղեկատվություն ՆՈՒՀ-երում իրականացված ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ.
- Նոր ուսումնական տարվա առթիվ կատարել շրջայցեր համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում, գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել տեղեկատվություն ընդունելության կազմակերպման վերաբերյալ.

Ա. Հարությունյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի բնակարանային ֆոնդի հետ կապված առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ.

Ա. Ղուկասյանին՝

- Սևան համայնքի բնակավայրերում ոռոգման ցանցի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման տարբերակների ներկայացում` համագործակցելով վարչական ղեկավարների հետ.
- Նախապատրաստական աշխատանքների իրականացում Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի աշխատանքների հետ կապված.

Զ. Հարությունյանին`

- «Խելացի անասնագոմերի կառուցում» ծրագրի հետ կապված բնակավայրերում իրազեկման հանդիպումների կազմակերպում.
- Սեպտեմբերի 6-ին կազմակերպվող հանդիպման նախապատրաստական աշխատանքների իրականացում` մասնակցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների.
- Նալբանդյան փողոցի թիվ 30 շենքի առկա վիճակի և խնդիրների կարգավորման վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.

Մ. Մկրտչյանին`

- 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.
- Հսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող շինարարական օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ` համագործակցելով վարչական ղեկավարների հետ.
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի ճանապարհային սխեմայի կազմման աշխատանքների վերաբերյալ.

Վարչական ղեկավարներին`

- Բնակիչներին իրազեկել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական նշանակության ծրագրերի, դրանց մասնակցության պայմանների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner