Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ամրահի Խաչատրյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության վկայագրի իրենց պատկանող Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող /վկայական՝418100, տրված՝ 09.11.2001թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Դդմաշեն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Դդմաշեն 5-րդ փողոց, թիվ 31 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։