Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Խաչատուր Ֆերոյանի դիմումը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Խաչատուր և Սուսաննա Ֆերոյաններին պատկանող Գեղարքունիքի մարզ, համայնք Ծովագյուղ 13-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող 0.27077հա մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.
Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Խաչատուր և Սուսաննա Ֆերոյաններին պատկանող համայնք Ծովագյուղ 13-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող 0․27077հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատերերի կողմից 2020թ.-ին ինքնակամ կառուցված 133․45քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը 109․37քմ/, 27․73քմ մակերեսով ավտոտնակ նկուղի /ներքին մակերեսը 22․67քմ/ կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ հաշվառման /հաշվառման տեղեկանք 2023KQVZQ8/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ շինության համար 874․0 դրամ՝ - Ավտոտնակ 133․45 x 874․0= 116635․3դրամ - Ավտոտնակ նկուղ 27․73 x 874․0 = 24236․02դրամ 2․Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Խաչատուր Ֆերոյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: