Քննելով քաղաքացի Ռոզա Մկրտչյանին կառուցապատման իրավունքով պատկանող / 19.11.2007թ․/ N 964-263 պայմանագիր/ հողատարածքում ինքնակամ տեղադրված շինությունների փաստը պարզեցի
ՀՀ Գեղարքունիքի դատախազությունը 12.04.2025 և 23.04.2025թ․ գրություններով տեղեկացնում է քաղաքացի Ռոզա Մկրտչյանը իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /19.11.2007թ․ կնքված պայմանագիր/ ինքնակամ տեղադրել է շինություն ։ Ուսումնասիրություններով պարզվել է, որ քաղաքացի Ռոզա Մկրտչյանը խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596–Ն որոշումների, և ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրել է ինքնակամ շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքաշինության օրենսգրքի» 188–րդ հոդվածի 1-ին կետի այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել Ռոզա Մկրտչյանից ապամոնտաժելու (քանդել) հողատարածքում ինքնակամ տեղադրված շինությունները երեք ամսվա ընթացքում։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուց հաջորդող օրվանից։