Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Անդրանիկ Վահանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց, 2 շենք թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 2․2քմ մակերեսով բնակելի նշանակության շինության շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև առկա է Սևան համայնք, ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց, 2 շենք թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքին կից ինքնակամ կառուցված 2․2քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 20236T5EZR /՝ համայնքի բյուջե մուծելով շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 362․7 դրամ:
2․ Սևան համայնք, ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց, 2 շենք թիվ 3 հասցեում գտնվող բնակարանում սեփականատիրոջ կողմից կատարված ներքին ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1209 դրամ / դուռ` 4 հատ, պատուհան՝ 1 հատ/:
3․ Օրինական ճանաչել Սևան համայնք, ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է` Անդրանիկ Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: