Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք․Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 7/32 բնակարանի բնակիչ Արտյոմ Դավթյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով Արտյոմ Դավթյանին և Արմինե Գաբրիելյանին պատկանող ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 7/1-7 հասցեում գտնվող 110․8քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից գտնվող ինքնակամ զբաղեցրած 27․67քմ մակերեսով շինությունը, և ինքնակամ կառուցված 10․62քմ մակերեսով ծածկը և 13․26քմ մակերեսով շինությունը օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի համաձայնությունը, կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ք․ Սևան Ս․ Սևանեցու փողոց թիվ 17/1-7 հասցեում գտնվող 110․80քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից գտնվող Արտյոմ Դավթյանի և Արմինե Գաբրիելյանի կողմից 2008թ.-ին ինքնակամ զբաղեցրած 27․67քմ մակերեսով բնակելի նշանակության շինության, 10․62քմ մակերեսով ծածկի և 13․26քմ մակերեսով շինության կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1-քմ շինության և յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար 1673դրամ՝ - Բնակելի շինություն 27․67 x 590․7 =16344․669 դրամ - Բնակելի շինություն 13․26 590․7 = 7832․682 դրամ - Ծածկ 10․62x 590․7= 6273․234դրամ - Դուռ 1 x 1673 = 1673 դրամ - Պատուհան 3 x 1673 =5019 դրամ 2․ Ք․Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 17/1-7 հասցեում գտնվող 151․73քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի գործառական նշանակությունը փոխել հասարակականի՝ /հաշվառման տեղեկանք 2023UFB8SG/ տրամադրելով Սևան համայնք ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 17/45 խանութ հասցե։ 3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Արտյոմ Դավթյանին և Արմինե Գաբրիելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: