Քննելով քաղաքացի Սամվել Ասատրյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 28.12.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված հողատարածքում առկա շինությունների փաստը պարզեցի
հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տեղադրել է 1 հատ վագոն–տնակ և 1 հատ տաղավար, առանց որևէ թաց շինարարական աշխատանքների։ ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշման պահանջների համապատասխան ոչ հիմնական շինությունները տեղադրումը իրականացվում է իրավասու մարմնի կողմից տեղադրման թույլտվություն ստանալուց հետո։ Դա ենթադրում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, նախագծման աշխատանքների իրականացում, նախագծի համաձայնեցում, տեղադրման թույլտվություն՝ տրված համայնքի ղեկավարի կողմից։ Այս ենթատեքստում փաստվում է, որ խախտվել է նաև ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Փաստորեն շինությունը համարվում է ինքնակամ տեղադրված։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գտնվող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվության սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվությամբ նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ Անհրաժեշտ է նշել, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, ՀՀ «ՎԻՎ» օենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունը ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ ոչ հիմնական շինություն տեղադրելու համար սանկցիա նախատեսված չի։ Հաշվի առնելով, որ քաղաքացուն պատկանող հողատարածքը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողամաս, ինչպես նաև հիմնավորված է համարվում, որ ոչ հիմնական շինությունները տեղադրվել են ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշման, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջների խախտումներով և ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Սամվել Ասատրյանից ապամոնտաժելու (քանդել) հողատարածքում տեղադրված ոչ հիմանական շինությունները ։ 2․ Պահանջել Սամվել Ասատրյանից տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։