Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Մարգարյանին`
- Ապրիլի 29-ին անցկացվող համապետական շաբաթօրյակի կազմակերպչական և տեխնիկական վերջին աշխատանքների իրականացում. - Համապատասխան հանձնարարականներ իջեցնել ՀՈԱԿ-ների տնօրեններին.
Վարչական ղեկավարներին`
- 2023թվականի ընթացքում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրեի չափաքանակների և ժամանակահատվածի վերաբերյալ իրազեկել բնակավայրեի բնակիչներին` առաջարկելով զերծ մնալ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելուց և սահմանված կարգով ձեռք բերել համապատասխան թույլտվություն. - Համապետական շաբաթօրյակի անցկացումից հետո ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ` կցելով լուսանկարներ.
Դ. Թորոսյանին`
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանու տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի նոր փուլով հայտարարվող ծրագրային հայտ-առաջարկների մրցույթին մասնակցելու համար իրականացնել իրազեկման աշխատանքներ, ներկայացնել ծրագրային առաջարկներ.
Ա. Հովհաննիսյանին`
- Քաղաքացու օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպում. - Մայիսյան տոներին նվիրված թեմատիկ միջոցառումների առաջարկների ներկայացում.
Ա. Ղուկասյանին`
- Լուսաբանել համապետական շաբաթօրյակի աշխատանքները և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումը.
Ա. Հարությունյանին`
- Համայնքի բնակավայրերի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին առկա մետաղի ջարդոնի տեղափոխում.
Մ. Մկրտչյանին`
- Համայնքի բնակավայրերի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին տեղադրված գովազդային վահանակների գույքագրում, տեղեկատվության ներկայացում.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, անասունների պատվաստման գործընթացը պատշաճ ձևով կազմակերպելու համար. |