Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հաշվի առնելով, որ ներկայացված ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 181 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով Տիգրան Քոչարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրի իրեն պատկանող՝ ք․ Սևան Նաիրյան փողոց 181 շենք թիվ 1 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ կառուցված 12․33քմ մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցման շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․ Ք․ Սևան Նաիրյան փողոց 181 շենք թիվ 1 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ կառուցված 12․33քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունը /ներքին մակերես՝ 7․29քմ/ ճանաչել օրինական`/հաշվառման տեղեկանք 20233UCYYE/ համայնքի բյուջե մուծելով` շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 501․9 դրամ` - բնակելի նշանակության շինություն` 12․33 x 501․9 = 6188․427դրամ 2․ Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական Ճանաչել ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 181 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը: 3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում 4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Տիգրան Քոչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝360bff19-e9ee-4aff-b41c-e1121f3d9c44



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner