Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 մայիսի 2025 թ.

Ք․ ԵՐԵՎԱՆ ԱՎԱՆԵՍՈՎԻ ՓՈՂՈՑ, 12 ՇԵՆՔ 26 ԲՆԱԿԱՐԱՆի ԲՆԱԿԻՉ ՖԻՐՈՒԶԱ ԵՂԻՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր 02.03.2007թ․/ ինքնակամ շինությունների առկայության փաստը պարզեցի

ՀՀ Գեղարքունիքի դատախազությունը 12.04.2025 և 23.04.2025թ․ գրություններով տեղեկացնում է, որ քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում առկա են ինքնակամ տեղադրված շինություններ։ Ուսումնասիրելով առկա փաստերը պարզվում է, որ քաղաքացին խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596–Ն որոշումների, և ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրել է ինքնակամ շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքաշինության օրենսգրքի» 188–րդ հոդվածի 1-ին կետի այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Ֆիրուզա Եղիյանից ապամոնտաժելու (քանդել) տարածքում տեղադրված շինությունները երեք ամսվա ընթացքում ։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուց հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner