Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Է. Ղազարյանին`
- Պատրաստել Սևան համայնքի 2023թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականը` համայնքի ավագանու առաջիկա նիստին ներկայացնելու համար. - Ներկայացնել աղբահանության ծառայությունների դիմաց գանձված եկամուտները և ծախսերը. - Աշխատանքներ իրականացնել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց կնքվող պայմանագրերի վերաբերյալ.
Ա. Հովհաննիսյանին`
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման գործընթացի առկա վիճակի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն. - Համահայկական 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել` համագործակցելով Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինության հետ, ներկայացնել առկա խնդիրները.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ վիճակը.
Ա. Ղուկասյանին`
- Համապատասխան գրություններ ուղարկել համայնքում գործող պետական կազմակերպություններին` աշխատակիցների` համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները ճշտելու և համապատասխան հանձնարարականներ տալու նպատակով. - Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների միջոցով ապահովել «Դրոշի մասին» ՀՀ օրենքի պահանջները. - Զովաբեր բնակավայրում ջրամատակարարման համակարգի ստուգման նպատակով հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացնել համապատասխան աշխատանքներ.
Մ. Մկրտչյանին`
- Նախապատրաստել ամփոփ հաշվետվություն համայնքում իրականացվող ծրագրերի, դրանց ընթացքի վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքի վարչական տարածքում ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ` համագործակցելով համ,ապատասխան կառույցների հետ: |