Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի 0․02018հա մակերեսով անշարժ գույքը ճանաչել համայնքային սեփականություն հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին` փոխելով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրի բնակելի 0․01574հա մակերեսով և հասարակական կառուցապատման 0․00444հա մակերեսով՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 18 / 7 հողամաս հասցե: 2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։