Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ Սևան համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի` 31.01.2022թ․ թիվ 19 կարգադրությունը՝ 1. Սևան համայնքում իրականացվող ծրագրային գաղափարների հավաքագրման և ներկայացման համար ստեղծել Նախաձեռնող խումբ հետևյալ կազմով՝ - Սարգիս Մուրադյան - Սևան համայնքի ղեկավար - Գագիկ Խաչատրյան - Գեղամավանի վարչական ղեկավար - Սասուն Մինասյան - Ծաղկունքի վարչական ղեկավար - Սամվել Եսայան - Զովաբերի վարչական ղեկավար - Հուսիկ Սեդրակյան - Վարսերի վարչական ղեկավարի ժ/պ - Վահրամ Կարապետյան - Չկալովկայի վարչական ղեկավարի - Գառնիկ Գասպարյան - Նորաշենի վարչական ղեկավարի - Դավիթ Թորոսյան - աշխատակազմի ԶԾՏԱՍԳ բաժնի պետ - ծրագրային գաղափարների հավաքագրման համար պատասխանատու - Նաիրա Սարգսյան - քարտուղար -աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետ - Լիլիթ Հարությունյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ - Էդգար Հարությունյան - «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն - Սաթիկ Բադեյան - «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ - Գոհար Մնացականյան - «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ - Աշոտ Ավետիսյան - «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն - Տիգրան Մարգարյան - «Տարոն» սուպերմարկետի տնօրեն - Գուրգեն Մկրտումյան - համայնքի բնակիչ - Արմինե Ժամհարյան - համայնքի բնակիչ - Օֆելյա Սարգսյան - համայնքի բնակիչ - Մերի Մկրտչյան - համայնքի բնակիչ - Վիգեն Հակոբյան - արվեստագետ - Մակիչ Համբարձումյան - Սևան համայնքի ավագանու անդամ - Գուրգեն Անտոնյան - Սևան համայնքի ավագանու անդամ - Արսեն Ավետիսյան - Սևան համայնքի ավագանու անդամ - Խաչիկ Թորոսյան - Սևան համայնքի ավագանու անդամ - Նելսոն Սարգսյան - Սևան համայնքի ավագանու անդամ - Կամո Ավագյան - Սևան համայնքի ավագանու անդամ 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |