Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Գոհար Մխիթարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սևան քաղաքի հարավային հատված, 7 / 1 հասցեում գտնվող հանգստի տնակի /վկայական՝ 2450461, տրված՝ 27․09․2007թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Սևան քաղաքի հարավային հատված, 7 / 1 հասցեում գտնվող հանգստի տնակի համար տրամադրել Սևան համայնք, ք. Սևան, Հանգստի գոտի 3-րդ փողոց թիվ 12 / 1 տարածք հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գոհար Մխիթարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: