Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 30․11․2006թ․ N 1855-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայկ Թադևոսյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց 3 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքն ամրագրելու մասին, որոշում եմ.
1. Համաձայն հաստատված իրադրության հատակագիծ-սխեմայի՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց 3 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0.12028հա հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերին։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: