Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով Տիգրան Սիմոնյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 39/3 հասցեում գտնվող հողատարածքի / վկայական`N 06042022-05-0090 / զբաղեցրած 389․7քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 39/3 հասցեում գտնվող 389․7քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 302․9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում՝ տրամադրելով Սևան համայնք, գյուղ Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 39 / 4 հողամաս հասցե։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 39/3 հասցեում գտնվող 389․7քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 302․9քմ մակերեսով / Սևան համայնք, գ․ Լճաշեն, 10-րդ փողոց թիվ 39 / 4 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 792դրամ, վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։