Քննելով «Մարկ–Մարի» ՍՊԸ–ին վարձակալությամբ պատկանող հողատարածքում ք․Սևան Ազատության փողոց տուն 61 բնակիչ Արթուր Էռնեստի Ղազարյանի կողմից ինքնակամ տեղադրված ոչ հիմնական շինությունների / տաղավարներ/ ապամոնտաժման մասին պարզեցի
2008 թվականի փետրվարի 28-ին «Մարկ–Մարի» ՍՊԸ–ն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի հետ կնքել է հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր։ ՍՊԸ–ին տրամադրվել է 10100քառ․ մետր հողատարածք։ Այս տարիների ընթացքում տարածքում չի իրականացվել կառուցապատման աշխատանքներ։ ՍՊԸ–ի տնօրենի ներկայացուցիչը փաստում է նաև, որ հողատարածքի կառուցապատման վճարները իրենց կողմից պատշաճ կերպով վճարվել են։ Հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության արձանագրությունը, ինչպես նաև ՍՊԸ–ի լիազոր ներկայացուցիչ գրավոր տեղեկատվությունը, անհրաժեշտություն էր առաջանում տարածքում տեղազննում իրականացնելու համար։ Տեղազննմամբ արձանագրվեց, որ ՍՊԸ–ին պատկանող հողատարածքում կան ինքնակամ տեղադրված 29 հատ տաղավարներ։ Դրանց տեղադրումը կատարվել է առանց թաց շինարարական աշխատանքների։ Տաղավարները տեղադրվել են Սևան քաղաքի Ազատության 61 հասցեի բնակիչ Արթուր Էռնեստի Ղազարյանի կողմից 2019 թվականին։ Տեղազննմամբ պարզվեց նաև, որ բացի տաղավարներից, տարածքում այլ շինություններ չկան։ Մասնավորապես տարածքում բացակայում էին 8 հատ վագոն–տնակները որոնք արձանագրվել էին ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց պաշտպանությունը իրականացվում է մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցող վիճակի վերականգմամբ և իրավունքը խախտող կամ խախտման համար վտանգ ստեղծող գործողությությունների կանխմամբ։ Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով համայնքի ղեկավարը կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը։ Միաժամանակ փաստում եմ, որ քաղաքացի Արթուր Ղազարյանը խախտել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի 896 և ՀՀ կառավարության 2015 թվականի 596 որոշումների պահանջները՝ ինքնակամ տեղադրելով ոչ հիմնական շինություններ, չունենալով սահմանված կարգով տեղադրման թույլտվություն։ Քաղաքացու կողմից խախտվել է նաև ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Արթուր Ղազարյանից ապամոնտաժելու (քանդելու) 29 հատ տաղավարներ և տարածքը բերել նախկին տեսքի։ 2․ Պահանջել Արթուր Ղազարյանից տարածքը սահմանված կարգով հանձնել «Մարկ–Մարի» ՍՊԸ օրինական տիրապետմանը։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։