Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1917-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2023 թվականի N 1917-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հիմք ընդունելով քաղ. Տիգրան Քոչարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Նաիրյան փողոց, 181 շենք թիվ 1 բնակարանին կից ինքնակամ կառուցված 12․33քմ մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցման շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  հաշվի առնելով, որ ներկայացված է ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, որոշում եմ.

1․ Ք․ Սևան, Նաիրյան փողոց, 181 շենք թիվ 1 բնակարանին կից ինքնակամ կառուցված 12․33քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունը /ներքին մակերեսը՝ 7․29քմ/ ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 20233UCYYE/՝ համայնքի բյուջե մուծելով շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 501․9 դրամ:
2․  Օրինական ճանաչել ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 181 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը:
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Տիգրան Քոչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner