Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ` հաշվի առնելով, որ ներկայացված Համայնք Սևան Սևան ք․ գ․ Գագարին Թումանյան փողոց թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով Անդրանիկ Վահանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ համայնք Սևան Սևան ք․ գ․ Գագարին Թումանյան փողոց 2-րդ շենք թիվ 3 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ կառուցված 2․2քմ մակերեսով բնակելի նշանակության շինության շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
Համայնք Սևան Սևան ք․ գ․ Գագարին Թումանյան փողոց 2-րդ շենք թիվ 3 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին կից ինքնակամ կառուցված 2․2քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական`/հաշվառման տեղեկանք 20236T5EZR համայնքի բյուջե մուծելով` շինությունների յուրաքանչյուր 1քմ-ի համար 362․7 դրամ` - բնակելի նշանակության շինություն` 2.2 x 362․7 = 797․94դրամ 2․ Համայնք Սևան Սևան ք․ գ․ Գագարին Թումանյան փողոց 2-րդ շենք թիվ 3 հասցեում գտնվող բնակարանում, սեփականատիրոջ կողմից կատարված ներքին ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1209դրամ - դուռ` 4 x 1209 = 4836դրամ. - լուսամուտ՝ 1 x 1209 =1209 դրամ 3․ Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական Ճանաչել Համայնք Սևան Սևան ք․ գ․ Գագարին Թումանյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում առկա ինքնակամ կառույցը: 4․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է` Անդրանիկ Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: