Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, և հիմք ընդունելով Էդգար Ավետիսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Գեղարքունիքի մարզ, համայնք Ծաղկունք 5-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 0.235հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու խնդրանքով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Որոշում եմ.

Սեփականության իրավունքով Էդգար Ավետիսյանին պատկանող համայնք Ծաղկունք 5-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․23482հա մակերեսով հողատարածքի վրա սեփականատիրոջ կողմից 2020թ.-ին ինքնակամ կառուցված 147․74քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը 122․20քմ/, 2012թ․-ին կառուցված 28․56քմ մակերեսով անասնաշենքի /ներքին մակերեսը 23․70քմ/, 2020թ․-ին կառուցված 26․81քմ մակերեսով ծածկի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ հաշվառման /հաշվառման տեղեկանք 2023B6AWLE/ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1-քմ շինության համար 874․0 դրամ՝ - Բնակելի տուն 147․74 x 874․0= 129124․76դրամ - Անասնաշենք 28․56 x 874․0 = 24961․44դրամ - Ծածկ 26․81 x 874․0 = 23431․94 դրամ 2․Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Էդգար Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1a2e3d23-75ad-4ce3-8cba-d4bf7c65d638



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner