Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1912-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2023 թվականի N 1912-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ք․Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 7 / 32 բնակարանի բնակիչ Արտյոմ Դավթյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով Արտյոմ Դավթյանին և Արմինե Գաբրիելյանին պատկանող, ք. Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 17 / 1-7 հասցեում գտնվող բնակարանին կից ինքնակամ զբաղեցրած 27․67քմ և 13․26քմ մակերեսներով շինությունները, ինքնակամ կառուցված 10․62քմ մակերեսով ծածկն օրինականացնելու մասին,  նկատի ունենալով, որ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև առկա է բազմաբնակարան շենքի սեփականատերերի համաձայնությունը, որոշում եմ.

1. Ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 17 / 1-7 հասցեում գտնվող 110․80քմ մակերեսով բնակարանին կից գտնվող, Արտյոմ Դավթյանի և Արմինե Գաբրիելյանի կողմից 2008թ. ինքնակամ զբաղեցրած 27․67քմ մակերեսով բնակելի նշանակության շինության, 10․62քմ մակերեսով ծածկի և 13․26քմ մակերեսով շինության կառուցման աշխատանքները ճանաչել օրինական՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացվող յուրաքանչյուր 1քմ շինության համար՝ 590.7 դրամ, յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար՝ 1673դրամ / դուռ՝ 1 հատ, պատուհան՝ 3հատ/:
2․ Ք․ Սևան,  Ս․Սևանեցու փողոց թիվ 17 / 1-7 հասցեում գտնվող 151․73քմ մակերեսով անշարժ գույքի գործառական նշանակությունը փոխել հասարակականի /հաշվառման տեղեկանք՝ 2023UFB8SG/՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց թիվ 17 / 45 խանութ հասցե։
3․ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է` Արտյոմ Դավթյանին և Արմինե Գաբրիելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner