Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 881-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2025 թվականի N 881-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սամվել Ասատրյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 28.12.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված հողատարածքում առկա շինությունների փաստը՝ պարզեցի. հանգստի գոտի կազմակերպելու նպատակով Ս. Ասատրյանը տեղադրել է 1 հատ վագոն–տնակ և 1 հատ տաղավար՝ առանց որևէ թաց շինարարական աշխատանքների։ ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշման պահանջների համապատասխան՝ ոչ հիմնական շինությունները տեղադրումն իրականացվում է իրավասու մարմնի կողմից տեղադրման թույլտվություն ստանալուց հետո։ Դա ենթադրում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, նախագծման աշխատանքների իրականացում, նախագծի համաձայնեցում, տեղադրման թույլտվություն՝ տրված համայնքի ղեկավարի կողմից։ Այս ենթատեքստում փաստվում է, որ խախտվել են նաև  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Փաստորեն, շինությունը համարվում է ինքնակամ տեղադրված։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գտնվող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվության սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվությամբ նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ Անհրաժեշտ է նշել, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, ՀՀ «ՎԻՎ» օենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունը ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ ոչ հիմնական շինություն տեղադրելու համար սանկցիա նախատեսված չէ։ Հաշվի առնելով, որ քաղաքացուն պատկանող հողատարածքը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողամաս, ինչպես նաև հիմնավորված է համարվում, որ ոչ հիմնական շինությունները տեղադրվել են ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշման,  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների խախտումներով և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.

1․ Պահանջել քաղաքացի Սամվել Ասատրյանից /ք. Երևան, Այգեձոր փ., 70 / 18 հասցե/ ապամոնտաժելու (քանդել) հողատարածքում տեղադրված ոչ հիմանական շինությունները ։
2․ Պահանջել Սամվել Ասատրյանից տարածքի կառուցապատումմ իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner