Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 883-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2025 թվականի N 883-Ա

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Սևան համայնքի ավագանու՝ 12.02.2025 թվականի N 13-Լ որոշման պահանջները, հաշվի առնելով բնակիչների կողմից ստացված սոցիալական աջակցության դիմումները, դիմումների հիման վրա հանձնաժողովի կողմից իրականացված կարիքների գնահատումը՝ որոշում եմ.

1. Կարիքների գնահատման արդյունքների հիման վրա Սևան համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ընդգրկել աջակցության տրամադրման ծրագրում:
2. Սոցիալական աջակցությունը կազմակերպել սննդային փաթեթների տրամադրման միջոցով (յուրաքանչյուր փաթեթի արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ):
3. Համայնքային բյուջեից սոցիալական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացնել 3 մլն. դրամ:
4. Սննդային փաթեթների ձեռքբերումը կազմակերպել գնանշման հարցման ընթացակարգով:
5. Սննդային փաթեթների տրամադրումը կազմակերպել քարտերի միջոցով:
6. Հանձնաժողովին՝ գործընթացի ավարտից հետո ներկայացնել հաշվետվություն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner