Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 27-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Հակոբ Կարապետյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրված շինությունների առկայության փաստը պարզեցի

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025 և 23.04.2025 թվականների գրությունների համաձայն ուսումնասիրվեց քաղաքացի Հակոբ Կարապետյանին կառուցապատման իրավունքով պատկանող /պայմանագիրըը՝ կնքված 14.06.2018թ․/ հողատարածքում գտնվող տեղադրված ոչ հիմնական շինությունների առկայության փաստը։ Պարզվեց, որ քաղաքացին խախտելով ՀՀ կառավարության 24․09.2001 թվականի N 896-Ն, 19.03.2015 թվականի N 596-Ն, որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածում տեղադրել է 10 (տաս) վագոն–տնակներ։ Ոչ հիմնական շինությունները տեղադրվել են 2005 թվականին։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ։ Ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Հակոբ Կարապետյանից ապամոնտաժելու (քանդել) ինքնակամ տեղադրված շինությունները։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner