Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Հովհաննիսյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն նոր ուսումնական տարվան ընդառաջ համայնքի ՆՈՒՀ-երում սաների ընդունելության, խմբերի ձևավորման վերաբերյալ. - Համայնքի արտադպրոցական հաստատություններ նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացնել այցեր, ներկայացնել կարգադրությամբ տրված հանձնարարականների կատարմանը ընթացքը: և Զովաբեր բնակավայրերում ջրի որակի հետ կապված ստուգումների արդյունքների և առկա թերությունների վերացման վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի կոյուղագծի վթարի վերացման աշխատանքների վերաբերյալ.
Ա. Ղուկասյանին`
- Նախապատրաստել հանձնարարականներ վարչական ղեկավարներին` - մինչև օգոստոսի 24-ը ներկայացնել բնակավայրում առկա պատմական որևէ իրադարձության կամ ճանաչված մարդկանց նվիրված հուշարձանների /հուշահամալիրների/ վերաբերյալ տեղեկատվություն. - մինչև օգոստոսի 28-ը ներկայացնել բնակավայրում իրականացվող ծրագրերի վերաբերյալ /շինարարական/ տեղեկատվություն. - Ներկայացնել բնակավայրերում առկա ջրամատակարարման հետ կապված խնդիրները և լուծման տարբերակները. - Նախապատրաստել և մարզպետի աշխատակազմ ներկայացնել 2023թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրի փաթեթը.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի համայնքային նշանակության և սպասարկման փողոցների վերաբերյալ. - Հսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող շինարարական օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ` համագործակցելով վարչական ղեկավարների հետ.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա անասնագոմերի վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում 2023 թվականի ընթացքում մշակվող հիմնական կուլտուրաների ոռոգելի տարածքների եվ ոռոգման աղբյուրների վերաբերյալ: |