Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Սարգիս Գրիգորյանի դիմումը` ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 35 / 42 հասցեում կառուցված 9.90քմ մակերեսով խանութը, 2.12քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 12.1քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ խանութը, ծածկը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 35 / 42 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի՝ 20.12.2021թ. թիվ 997-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 10.01.2022թ. պետական գրանցում ստացած 9.90քմ մակերեսով խանութը` 1քմ` 15057 դրամ, 2.12քմ մակերեսով ծածկը` 1քմ` 15057 դրամ, և զբաղեցրած 12.1քմ մակերեսով հողատարածքը` 1քմ` 2887.5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան, Թումանյան փողոց թիվ 11 տան բնակիչ Սարգիս Գրիգորյանին:
2. Քաղ. Սարգիս Գրիգորյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Սարգիս Գրիգորյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: