Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0․00097հա մակերեսով հողամասը /ք․ Սևան,/ ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 11 հողամաս հասցե։ 2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։