Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ համատեղ սեփականության իրավունքով Հասմիկ Ինգնաթևոսյանին և Համլետ Մաթևոսյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն հասցեում գտնվող հողատարածքի /վկայական՝ 439937/ սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները ՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն հասցեում գտնվող հողատարածքի /վկայական՝ 439937/ սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: