Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 53-րդ հոդվածով ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` 05-049-0106-0001 կադաստրային ծածկագրով /գ․ Ծովագյուղ/, 0․67297հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության հողամասի նկատմամբ կատարել պետական գրանցում: 2. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 3-րդ կետի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։