Քննելով Մհեր Մնացականյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի
2025 թվականի փետրվարի 13-ին ՀՀՆԳՆ Սևանի բաժնի աշխատակցի կողմից վարչական արձանագրություն է կազմվել քաղաքացի Մհեր Գրիգորի Մնացականյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում շուկայի դիմաց 17 EM 383 ավտոմեքենայից վաճառում է սունկ խախտելով ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 162–րդ հոդվածի պահանջները, այն է իրականացրել է առևտուր ոչ սահմանված տեղում։ Քաղաքացին հրավիրվել է համայնքապետարան, տվել է պարզաբանումներ, որ ինքը փորձել է գյուղատնտեսական շուկայում իրականացնել առևտուր, սակայն իրեն չեն թույլատրել և ինքը անկեղծ զղջում է, որ իրականացրել է առևտուր ոչ սահմանված տեղում։ Հիմք ընդունելով վերոգրյալը Ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 23-րդ և 25-րդ հոդվածների պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Մհեր Մնացականյանի նկատմամբ նշանակել նախազգուշացում։ 2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։ 5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։