Քննելով քաղաքացի Արմինե Մուրադյանին վարձակալական հիմունքներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքում առկա ինքնակամ տեղադրված և կառուցված շինությունների փաստը պարզեցի
Քաղաքացի Արմինե Մուրադյանի կողմից 26.04.2007թ․ «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ–ի հետ վարձակալության պայմանագիր է կնքվել։ Հետագայում քաղաքացու կողմից առանց սահմանված կարգի կառուցվել է 2 մետր բարձրության քարե ցանկապատ և քարե հիմքերի վրա տեղադրվել է երկու վագոն-տնակներ։ Դրանով խախտվել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի 896 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ շինությունները համարվում են ինքնակամ շինություններ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Արմինե Մուրադյանից ապամոնտաժելու (քանդելու) տարածքում առկա ինքնակամ շինությունները ։ 2․ Պահանջել Արմինե Մուրադյանից տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։