Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Է. Ղազարյանին`
- Բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքների իրականացում.
Պ. Պետրոսյանին `
- Համայնքային ճանաչված բնակարանների վերաբերյալ առաջարկների ներկայացում.
Ա. Հովհաննիսյանին`
- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունների ժամանակացույցի կազմում և ներկայացում. - ՆՈՒՀ-երում ամառային շրջանի աշխատանքների կազմակերպման նկատմամբ վերահսկողության սահմանում.
Ա. Ղուկասյանին`
- Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների ամփոփում, պատվոգրերի և շնորհակալագրերի պատրաստում. - Համայնքապետարանի արխիվում առկա փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում. - Երկրորդ եռամսյակի փաստաթղթաշրջանառության ամփոփման նպատակով բնակավայրեր գրությունների առաքում. - Երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման աշխատանքների իրականացում. - ՆՈՒՀ-երի տնօրեններին հանձնարարականների իջեցում` սննդի ընդունման գործընթացի կազմակերպման և ներքին գնահատումների իրականացման մասով.
Մ. Մկրտչյանին`
- Համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության սահմանում.
Ա. Ավետիսյանին`
- Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների մրցութային փաթեթի կազմում, մրցույթի հայտարարում: |