Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի լիազոր անձ «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Շահինյանի դիմումը, որոշում եմ.
1. «ՀԷՑ» ՓԲԸ-ին տրամադրել Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Պարոնյան փողոց թիվ 42 հասցեում գտնվող Ռեբեկա Սարգսյանին պատկանող տարածքի 0․22կՎ էլեկտրամատակարարման աշխատանքներ կատարելու համար շինարարության թույլտվություն: 2. «ՀԷՑ» ՓԲԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. «ՀԷՑ» ՓԲԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: