Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արայիկ Պողոսյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Սևան համայնք, գ. Զովաբեր հասցեում գտնվող /վկայական ՝ 942191, տրված 05.09.2002թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Սևան համայնք, գ. Զովաբեր հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ. Զովաբեր 2-րդ փողոց, թիվ 21 բնակելի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։