Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 426-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 426-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ /ՆՎԻՐԵԼՈՒ/ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Սևան համայնքի ավագանու՝ 10․03․2022թ. N 28-Ա որոշմամբ, հիմք ընդունելով ք. Սևան Բաբաջանյան փողոց թիվ 6Ա տան բնակիչ Գեղամ Ավետիսյանի դիմումը՝ կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 19 հասցեում գտնվող 32․86քմ մակերեսով տաղավար-խանութի զբաղեցրած 0.0036հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու և 0.0036հա մակերեսով հողատարածքում գտնվող խանութ-տաղավարն անհատույց սեփականության իրավունքով իրեն նվիրելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 19 հասցեում գտնվող տաղավար-խանութի զբաղեցրած հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք,  որոշում եմ.

1. Գեղարքունիքի մարզ,   Սևան համայնք, ք․  Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 հասցեում գտնվող  32․86քմ մակերեսով տաղավար-խանութի զբաղեցրած 0․0036հա մակերեսով հողատարածքը /վկայական՝ 18052022-05-0003/, հողի կադաստրային արժեքով՝ 1քմ՝ 4441․8 դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել քաղ․ Գեղամ Գուրգենի Ավետիսյանին:
2. Գեղամ Ավետիսյանին նվիրել իր կողմից և իր միջոցներով կառուցված  Գեղարքունիքի 
մարզ, Սևան համայնք, ք․  Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 9 հասցեում գտնվող խանութ-տաղավարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner