Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն և հիմք ընդունելով Սպարտակ Հակոբյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, մարզ Գեղարքունիք, գ. Գեղամավան, Գագարինի խճուղի 62 / 7 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան, Գագարինի խճուղի 62 / 7 հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության 0․06հա մակերեսով հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Գեղամավան գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին` բնակավայրի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման համար նախատեսված` գործառնական նշանակության հողատեսքի։ 2. Սպարտակ Հակոբյանին Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 302430դրամ: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: