Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Ռուդոլֆ Ղազարյանի լիազոր անձ Վահագն Իսահակյանի դիմումը` սեփականության իրավունքով Ռուդոլֆ Ղազարյանին պատկանող, ք․ Սևան, Սևան-Դիլիջան խճուղի Կենտրոնական հիվանդանոցից հարավ 221 հասցեում գտնվող սենյակի /վկայական՝ 2391765, տրված՝ 26․07․2010թ․/ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Սևան-Դիլիջան խճուղի Կենտրոնական հիվանդանոցից հարավ 221 հասցեում գտնվող սենյակի համար տրամադրել Սևան համայնք, ք. Սևան, Գործարանային փողոց թիվ 25 / 21 տարածք հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Ռուդոլֆ Ղազարյանի լիազոր անձ Վահագն Իսահակյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: