|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 նոյեմբերի 2022 թվականի N 1399-Ա |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 12.04.2022թ. թիվ 44 -Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածով և հիմք ընդունելով «Արամայիս Երեմյան» ԱՁ -ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ. 1. « Արամայիս Երեմյան » ԱՁ-ին / գործունեությունը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 143 / 1 հասցե / տրամադրել 2022թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` 1.1 ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 10.100դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար ; 1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարելով տեղական տուրք` 10.100 դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար : 2. Սույն որոշումը ուժի մեջ է` «Արամայիս Երեմյան» ԱՁ -ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|