Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27․04․2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Մերուժան Մինասյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական՝ N 03012025-05-0073/ զբաղեցրած 0.1հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող 0․1հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող 0.06186հա մակերեսով / վկայական՝ 28022025-05-0075/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1քմ-ի համար 62,175դրամ վճարելու պայմանով օտարել Մերուժան Վազգենի Մինասյանի ։ 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։