Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 63 / 6 բնակարանի բնակիչ Գարիկ Ղազարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային հատված հասցեում գտնվող հողատարածքի /վկայական 1256822 տրված՝ 28.06.2005թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային հատված հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել ք. Սևան, Ազատության փողոց թիվ 90 հողամաս հասցե:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Գարիկ Ղազարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: