Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2025 թ.

Ք․ ՄԱՍԻՍ Գ․ ԱՐԳԱՎԱՆԴ ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Սամվել Նարիբեկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր 28.12.2007թ․/ ինքնակամ տեղադրված ոչ հիմնական շինությունների առկայության փաստը պարզեցի

Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի 12.04.2025թ․ և 23.04.2025թ․գրությունների պահանջները, ուսումնասիրվեց քաղաքացի Սամվել Նարիբեկյանին պատկանող հողատարածքում առկա ինքնակամ տեղադրված շինությունների փաստը՝ պարզեցի որ քաղաքացի Սամվել Նարիբեկյանը խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596-Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ առանց շինարարության թույլտվության տեղադրել է շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188–րդ հոդվածի այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Պահանջել քաղաքացի Սամվել Նարիբեկյանից ապամոնտաժել տարածքում ինքնակամ տեղադրված շինությունները ։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner