Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 16/10/2023 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Ա. Հարությունյանին`

- Համակարգել ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակություն հաստատած անձանց ընդունման աշխատանքները` ներգրավելով համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների.
- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.

Ա. Ղուկասյանին`

- Ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառումը ըստ բնակավայրերի և կեցության վայրերի, ամենօրյա ամփոփը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավասու կառույցներին. 
-Ծանուցումներ ուղարկել ՀՈԱԿ-ների տնօրեններին և բնակավայրերի վարչական ղեկավարներին աշխատակիցներին հարկային պարտավորությունների կատարման, կուտակված պարտքերը մարելու համար.

 Ա. Հովհաննիսյանին`

- Կատարել ԼՂՀ-ից տեղահանված անձանց կարիքների գնահատում` ներգրավելով սոցիալական աշխատողին.
- Պարբերաբար աշխատել համայնքի տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների հետ` ԼՂ-ից տեղահանված դպրոցահասակ երեխաների շարժը վերահսկելու նպատակով.
- Ճշտել և ցուցակագրել ԼՂ-ից տեղահանվածներին, որոնք չունեն անձը հաստատող փաստաթղթեր.

Մ. Մկրտչյանին՝

- Հետևել ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներին` համագործակցելով կապալառու կազմակերպությունների հետ.
- Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը.

Է. Ղազարյանին`

- Սեփական եկամուտների կատարումն ապահովելու նպատակով ծանուցումներ ուղարկել ֆիզիկական, իրավաբանական անձանց հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ.
- Համագործակցելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ` ապահովել աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը` ընդգրկելով համայնքի տարածքում գործող բոլոր տնտեսվարողներին և իրավաբանական անձանց.

Դ. Թորոսյանին`

- Համագործակցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ և ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հյուրանոցներում, հանգստի գոտիներում ԼՂ-ից տեղահանված անձանց բնակության վերաբերյալ տեղեկատվություն` նշելով բնակվողների անունները /ստորագրությամբ/.
- Մինչ ս/թ հոկտեմբերի 25-ը ԼՂ-ից տեղահանված և միգրացիա չանցած անձանց հաշվառումը.

Ս. Համբարձումյանին`

- Համագործակցել պետական և մասնավոր կառույցների հետ ԼՂ-ից տեղահանված անձանց հումանիտար օգնության ստացման և բաշխման համար` ներկայացնելով ամփոփ հաշվետվություններ:

Վարչական ղեկավարներին`

- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները.
- Հետևել բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գույքագրել առկա խնդիրները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner