Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.04.24 Սևան համայնքը սգում է 20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Համբարձումի Հակոբյանի ողբերգական մահը
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, որի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր։ Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Դավիթ Հակոբյանը Սևան քաղաքից էր, Սևանի N4 հիմնական դպրոցի շրջանավարտ էր։ Դավիթը, տոգորված հայրենասիրությամբ, վճռականությամբ և անկոտրում կամքով, ծառայում էր իր հայրենիքին։ Նա հազար փափագ ու երազանք ուներ, բայց դաժան մահը կտրեց քսանամյա պատանու կյանքի թելը։ Հետայսու Դավիթը երկնքից կհետևի իր ... Մանրամասն
15.04.24 Բնակարանային մատչելիության ապահովման բարելավման պետական աջակցության ծրագրեր
-Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։ -Այսպիսով, անհատույց աջակցությունը կարող է կազմել մինչև 28,7 միլիոն դրամ։ -Եթե ընտանիքը որոշել է վերակառուցել իրենց տունը, ընդ որում տունը կարող է լինել թե նորակառույց և թե ոչ, վերանորոգման հարցում ևս պետությունը կօժանդակի էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ծրագրով։ Այս դեպքում պետությունը կաջակցի վարկի ... Մանրամասն
12.04.24 Իրազեկում
Ովքեր պետք է մինչև սույն թվականի մայիսի 1-ը հայտարարագրեն իրենց եկամուտները։1․ Պետական ծառայողներ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայող հանդիսացող անձինք («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները), հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2. Առևտրային կազմակերպությունների մասնակիցները Խոսքը ՀՀ այն քաղաքացիների մասին է, ովքեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնետեր, փայատեր կամ անդամ են հանդիսացել ՀՀ ռեզիդենտ առևտրային այնպիսի կազմակերպությունում, որը 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ է հայտարարագրել։ Եթե հայկական որևէ ընկերությունից գնելեք թեկուզ 1 բաժնետոմս և այդ ընկերության ... Մանրամասն
12.04.24 Սևան քաղաքի խաչմերուկներում ավելացել են լուսացույցները
Անվտանգ երթևեկության կազմակերպման և համակարգման նպատակով Սևան քաղաքի խաչմերուկներում Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել են լուսացույցներ: Չարենց-Աբովյան, Սայաթ-Նովա- Սարգիս Սևանեցի, Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկների հետիոտնային անցումներում տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժն այսուհետ կկարգավորվի լուսացույցների միջոցով: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի բանուկ երեք խաչմերուկում տեղադրվել են ժամանակակից լուծումներով լուսացույցներ, որն իրականացվել է «Ժամանակակից լուսակիրների տեղադրում» ծրագրի շրջանակներում: Այդ խաչմերուկներում տեղադրված և գործող լուսացույցներն էլ տեղափոխվել են քաղաքի նշված հատվածներ, որտեղ լուսացույցների տեղադրման անհրաժեշտությունը խիստ զգացվում ... Մանրամասն
11.04.24 Համագործակցության արդյունքում
«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում, տարիներ շարունակ Սևան համայնքի կողքին է՝ համագործակցելով մի շարք ուղղություններով: Իրականացված բազմաբնույթ նախաձեռնությունների և ծրագրերի շարքում կարևորվում են համայնքային սոցիալական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետության ապահովման համար համապատասխան տեխնիկայի տրամադրումը: Նախորդ տարիներին համայնքապետարանին տրամադրված տեխնիկան այս անգամ համալրվեց բազմաֆունկցիոնալ սարքով: Կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ առաքելությամբ ... Մանրամասն
11.04.24 Կյանքդ՝ հայրենիքիդ, պատիվդ՝ քեզ, անունդ՝ ապրողներին ՆԱՐԵԿ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ
2023 թվականի ապրիլի 11-ը դարձավ կյանքի և անմահության սահմանագիծ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեց սևանցի հետախույզ Նարեկ Գագիկի Սարգսյանը: 2024թվականի ապրիլի 11. ցավի, կարոտի, սպասման, անդառնալի կորստի մեկ տարի, որն ամփոփված է Նարեկի մասին խոսք-հիշողություններով, հպարտության զգացումով, ծնողների մորմոքով: Նարեկը բռնել է անմահության ճանապարհը, այլևս հավերժինն է՝ անկատար ու անթև թողնելով իր ու ծնողների երազանք-նպատակները... : Դու ծնվել էիր ամռանը, ու արևն էր դարձել քո կյանքի ուղեկիցը, դու ծնողներիդ ու եղբայրներիդ մեծագույն ուժն էիր, հավատն ու սերը: Ավաղ, գարունն ավելի զորեղ գտնվեց ու տարավ քեզ, որ միանաս երկնքի լազուրին և հավերժ զինվորագրվես Աստծո ... Մանրամասն
09.04.24 Հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների հետ
Օրերս ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Գավառ քաղաքում՝ Լ. Քալանթարի անվան թատրոնի շենքում, հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչության հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Սևան համայնքում բնակվող ութտասնյակից ավել արցախցիներ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցները՝ հավելելով, որ «40 + 10 հազար» ծրագիրը ՀՀ կառավարությունը շարունակելու է մինչև տարեվերջ։ Այնուհետ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից ... Մանրամասն
08.04.24 Նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան

Մայրության և գեղեցկության (Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման) տոնին ընդառաջ Սևանի կենտրոնական գրադարանում ձևավորվել և գործում է «Կինը պատմության խորքերից» խորագիրը կրող ցուցադրություն՝ նվիրված հայ և օտարազգի կին գրողներին և հասարակական-քաղաքական գործիչներին:
Ներկայացվել են փաստագրական հարուստ և բովանդակալից նյութեր որոնք արտացոլում են կնոջ դերակատարումը, գործունեությունը։
Ցուցադրությունը դիտելու համար կենտրոնական գրադարան այցելուների թիվը տպավորիչ էր, որոնց մեջ էին նաև ակտիվ ընթերցողները:
Նրանք հաճելի անակնկալ մատուցեցին՝ իրենց գեղեցիկ ասմունքով ստեղծելով տոնական տրամադրություն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner