Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Աշոտ Մարգարյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, Ցամաքաբերդի թաղամաս, Գայի 18 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 1059184, տրված՝ 30․12․2005թ․/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, Ցամաքաբերդի թաղամաս, Գայի 18 հասցեում գտնվող, Աշոտ Մարգարյանի կողմից փաստացի օգտագործվող 0․14784հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող շինությունները, համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել, 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր՝ 0․13139հա մակերեսով հողատարածքի, որից՝ 0․00192 բաժնային սեփականություն, համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գայի փողոց թիվ 18 բնակելի տուն հասցե;
2) երկրորդ միավոր՝ 0․01837հա մակերեսով հողատարածքի, որից՝ 0․00192 բաժնային սեփականություն, համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գայի փողոց թիվ 18 / 1 բնակելի տուն հասցե։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։