Այսօր: Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1138-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2022 թվականի N 1138-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Ժենյա Ղարիբյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 68 հասցեում կառուցված 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ տնտեսական շինությունը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.

1. Սևան համայնք, ք․ Սևան, Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 68 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25.08.2022թ. թիվ 938-Ա և 07․09․2022թ․ թիվ 993-Ա որոշումների օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 14․09․2022թ․ պետական գրանցում ստացած 84․27քմ մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ՝ 16730․0 դրամ, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 84․27քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք․ Սևան Ս․Սևանեցու փողոց թիվ 9 / 14 բնակարանի բնակիչ Ժենյա Ղարիբյանին:
2. Քաղ. Ժենյա Ղարիբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Ժենյա Ղարիբյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 273
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner