Քննելով քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր՝ 02.03.2007թ․/ ինքնակամ շինությունների առկայության փաստը պարզեցի. ՀՀ Գեղարքունիքի դատախազությունը 12.04.2025 և 23.04.2025թ․ գրություններով տեղեկացնում է, որ քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում առկա են ինքնակամ տեղադրված շինություններ։ Ուսումնասիրելով առկա փաստերը՝ պարզվում է, որ քաղաքացին, խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596–Ն որոշումների և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրել է ինքնակամ շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքաշինության օրենսգրքի» 188–րդ հոդվածի 1-ին կետի՝ այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Ֆիրուզա Եղիյանից /ք. Երևան, Ավանեսովւ փ., 12շ., 26 բն. հասցե/ ապամոնտաժելու (քանդել) տարածքում տեղադրված շինությունները երեք ամսվա ընթացքում ։
2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։