|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2025 թվականի N 886-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՅԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Քննելով քաղաքացի Հայկ Թադևոսյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր` 23.05.2006թ․/ ինքնակամ շինությունների առկայության փաստը` պարզեցի. ՀՀ Գեղարքունիքի դատախազի՝ 12.04.2025թ. և 23.04.2025թ․ գրություններով ուսումնասիրվեց քաղաքացու կողմից նախկին կենտրոնական հիվանդանոցի հարևանությամբ իրեն պատկանող հողատարածքում ինքնակամ տեղադրել է շինություններ։ Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Թադևոսյանի կողմից կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում շինությունները տեղադրվել են՝ խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596–Ն որոշումների, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջները։ Համաձայն ՀՀ «Քաղաքաշինության օրենսգրքի» 188–րդ հոդվածի 1-ին կետի՝ այդ շինությունները հանդիսանում են ինքնակամ շինություններ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.
1․ Պահանջել քաղաքացի Հայկ Թադևոսյանից /ք. Սևան, Ս. Սևանեցու փ., 3 բն. հասցե/ ապամոնտաժելու (քանդել) հողատարածքում տեղադրված ինքնակամ շինությունները երեք ամսվա ընթացքում։ 2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|