ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Ս Ե Վ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
2 / ք. Սևան, գ. Գագարին
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ (ԿՄ)
60
Հայ,փոքրամասնություն՝ ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿՈԴԸ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Սևան քաղաքը գտնում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին` լճից 200-250մ հեռավորության վրա: Սևանը գտնվում է Սևանալճի հյուսիս-արևմտյան ափին, Հրազդանի վերին հոսանքի ավազանում: Ձգվում է Լճաշեն գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզի և գրավում Երևան-Դիլիջան, Սևան-Մարտունի խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը: Սևան համայնքը զբաղեցնում է 1784.68հա հողատարածք:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1(Սևանը խոշորացված համայնք չէ, ներառում է Գագարին գյուղը, Ցամաքաբերդ և Գոմաձոր թաղամասերը)
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝
60 կմ37 կմ67 կմ-
1.0 կմ
0.5 կմ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՈ, ՈՉ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6.ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9.ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր(հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները(հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
11.ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Զինանշանը
Սևանի հիմնադրման 155 և հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ստանալու 30-ամյակների առթիվ 1997թվականին քաղաքն ունեցավ իր զինանշանը /զինանշանի ընտրությունը կատարվել է մրցութային կարգով/: Զինանշանի հեղինակն է սևանցի քանդակագործ, նկարիչ Մուրադ Հովակիմյանը: 300թվականից զինանշանն ամփոփում է տարածքին բնորոշ առանձնահատկությունները, ժամանակով թելադրված պահանջները:
հասկապսակ արևը /Սևանա թերակղզում արևափայլքի տարեկան տևողությունը 2650 ժամ է/ կիսաշրջազգեստի մեջ է առել անծայրածիր հորիզոնը, Գեղամա լեռնաշղթան, Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիները, իճն ակասող կոհակները, որոնք դարձել են կուռ ամբողջություն: Սևան լճի ափը երիզում են քաղաքի խորհրդանշանները` գիր ու դպրություն, ստեղծագործ աշխատանք, զենքով նվաճած ծաղաղություն: Անցյալ դարի 90-ական թվականին Արցախյան հերոսամարտի մասնակիցը դարձան նաև սևանցիները. շատերն իրենց արյամբ մոտեցրին հաղթանակը, որն իր արտացոլումն է գտել «հանգիստ առած» սրի պատկերի միջոցով: Ցորենի հասուն հասկով ամփոփվում է խաղաղ օրերի աշխատանքը: Կանաչ երեք տերևի միասնությամբ քաղաքի երեկը, այսօրն ու վաղն ամբողջանում` երեք սերունդների հերթագայությամբ, որը նաև ուսման, աշխատանքի ու խաղաղության վավերագիրն է: Եռալեզու «Սևան»ն էլ իր փոքրիկ տնից դուրս գալու ու մեծ աշխարհ մուտք գործելու հայտ է: Սևանի զինանշանի ու 2003թվականին ընդունված օրհներգի /այն ևս ընտրվել է մրցութային կարգով/ շնորհիվ համայնքը ներկայանում է հանրապետությունում և արտերկրում:
Օրհներգը
Ականջդ` ձայնի լճի, Աստղերին թիկնած խաղաղ. Հրաշք մարգարիտ, իմ Սևան, Ժամանակն` ավազ, դու` մաղ:Բագինից հին մինչ խաղքար,Արգիշտից մինչ Երկաթ, Անցել ես ճամփան դժվար, Կռվել, եղել միշտ անգայթ:Դու գիր սիրեցիր և բրիչ,Եվ լույս ոգի նյութի տեղակ, Նաիրյան հողի կաղնի, Հավերժի ճամփորդ քաղաք:Եվ զավակներդ, իմ Սևան,Արևն են սիրում, պաշտում խաչ,Դու` գալիքի հուն ոսկե, Կենաց ծառի ոստ կանաչ:
Սևան համայնքը ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքներից մեկն է: Սևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբւնքների հիման վրա: Սևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը: Տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` ք. Սևան, Նաիրյան 164 հասցեում: Սևան քաղաքը գտնվում է ծովի մարերևույթից 1925մ հեռավորության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին` լճից 200-250մ հեռավորության վրա: Բնակավայրը 1842թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա: 1935թվականին այն վերանվանվեց Սևան: 1961 թվականին բնակավարին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և 10 գյուղով/, իսկ 1967թվականին` հանրապետական ենթակայության: Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին գյուղը: Սևան համայնքը զբաղեցնում է 1777.08հա հողատարածք: 2016թվականին հաստատվել է համայնքի /բնակավայրի/ լրամշակված գլխավոր հատակագիծը, որ լուրջ նախադրյալներ է ստեղծում համայնքի զարգացման, առկա ռեսուրսների նպատակային օգտագործման, ներդրումների առումով: հաշվառված բնակչության թիվը 2018թվականի հունվարի 1-ի դրությամբ 25.829 մարդ է: Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում: Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է: Այն առաձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր` ներգրավելով տեղական և միջոզգային կազմակերպությունների ներուժը: Համայնքում զարգացած է ծառայությունների մատուցման ոլորտը, գործում են կրթական, առողջապահական, մշակութային հաստատություններ, սպասարկող կազմակերպություններ և ընկերություններ, բանկային մասնաճյուղեր, կապի օպերատորների մասնաճյուղերի գրասենյակներ: Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 7 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 213 բազմաբնակարան շենք: Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 մանկապարտեզների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի, Ս. Զաքարյանի անվան համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումն իրականացվումէ համակարգված և նպատակային: Համայնքում գործում է 3 նախակրթարան` «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Սևանի թիվ 5 և Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցների հենքի վրա: Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան», «Հայորդիք», «Նազանի» ժողովրդական պարերի համույթները, տիկնիկային թատրոնը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտական դաստիարակության Սևանի մասնաճյուղը: Համայնքում գործում է 4 հիմնական, 3 միջնակարգ և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, ֆրանկոֆոն ակումբ, Ջրային մարզաձևերի մարզադպրոց: Սևանում է գտնվում «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուծմերի և ցուցադրությունների եզակի վայր է: Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «STV-1» հեռուստաընկերությունը: Համայնքը` ի դեմս ՏԻՄ-ի, ապակենտրոնացված գործընկերային հարաբերությունն եր է հաստատել Ֆրանսիայի Գրենոբլ /2004թվական/, Լեհաստանի Բրոդնիցա /2010թվական/, Բելառուսի Օսիպովիչ /2011թվական/, Իտալիայի Ավիլիանա /2016թվական/, Չեխիայի Պրահա-Վինոր /2016թվական/ քաղաքների, Երևանի Էրեբունի վարչական շրջանի /2015թվական/ հետ: Համայնքում գործունեություն են իրականացնում միշարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ:
• «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
• ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՆՕՐԻՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՆՐԱՆ ԱՌԱՔՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ (ՊԱՏՃԵՆԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներքոհիշյալ տեղեկատվությունն առկա է sevancity.am կայքէջում՝
1. Սևան համայնքի ավագանու որոշումներ
2. Սևան համայնքի ղեկավարի որոշումներ
3. Համայնքի գործող հնգամյա զարգացման ծրագիր՝ ըստ տարիների
4. Տարեկան աշխատանքային պլան
5. բյուջեն,
6. գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները,
7. Սևանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակազմերի հատիքացուցակներ`
8. շրջակա միջավայրի վրա ներգործությունը, 9. հասարակական միջոցառումների ծրագրերը
10. քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
11. աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները), տեղական տուրքերի եւ հարկերի դրույքաչափերը,
12. տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
13. ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը,
14. ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային հարկերի պարտքերը
15. տարբեր բնույթի տեղեկանքների տրամադրում բնակչության ռեգիստրից
16. տրամադրված թույլտվություններ և այլ տարատեսակ տեղեկություններ։
________________________________________
Սևանի համայնքապետարանում տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու պաշտոնատար անձ՝
Արմենուհի Ղուկասյան, հեռ․՝ 0261-4-00-01
Facebook
Location on Google Maps
YouTube