09.05.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, որը յուրաքանչյուրիս համար նվիրական ու թանկ տոն է։ 80 տարի է մեզ բաժանում մայիսիննյան նվիրական օրվանից, որը միավորում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի բերկրանքը, ազատ ապրելու իրավունքը, խաղաղության նվիրական գաղափարը: Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, հաղթանակը կերտելու ճանապարհին հայ ժողովրդի անուրանալի դերը ու այդ ճանապարհին կրկին վերահաստատում մեր հանձնառությունը խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր պետություն կերտելու գործում: Տասնամյակների հեռվից ավելի են արժևորվում մեր պապերի գործած սխրանքները և հերոսացումը Երկրորդ համաշխարհային ...
Մանրամասն |
|
08.05.25
Հաղթանակի և խաղաղության օրվան ընդառաջ
|
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ, որոնց մի մասը մեկնարկել է տոնի նախօրեին: Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում տոնական օրվա առթիվ ձևավորվել է «Հաղթանակը ժառանգություն է հերոսներից» խորագրով փաստագրական նյութերի ցուցադրություն: Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ.Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Հ. Եփրեմյան)։ Աշակերտները ծանոթացան գրադարանում ձևավորված ցուցադրությանը, որը նվիրված էր Մեծ հայրենականին հայ ժողովրդի հերոսական մասնակցությանը: Այդ թեմայով ցուցադրվեց նաև փաստագրական ֆիլմ, որին հաջորդեց քննարկումը։ ...
Մանրամասն |
|
08.05.25
Հարգանքի տուրք և խոնարհում
|
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Երկրապահի օրը: Ավանդույթի համաձայն՝ Սևանի համայնքապետարանի աշխատակիցները օրվա առաջին կեսին այցելեցին քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի նվիրյալների հիշատակին` կատարելով պսակադրում: Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին Երկրապահի օրվա առթիվ և խոնարհվում հաղթանակի ու խաղաղության նվաճման ճանապարհին ընկած հերոս հայորդների հիշատակի առաջ։
|
|
08.05.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում տոնում ենք Երկրապահի օրը՝ երկիր պահող ու պաշտպանող մարդկանց օրը: Մեր պետականության կայացման գործում անգնահատելի է երկրապահի դերը: Մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում հայ ժողովրդի զավակները ստանձնեցին հայրենիքի պաշտպանության գործը՝ դառնալով ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու հրամանատար, կանգնելով մեր բանակի ստեղծման ակունքներում: Հարգարժան երկրապահներ, դուք լավ գիտեք խաղաղության գինը․ դուք այն նվաճել էք զենքով ու հավատով, անձնուրաց պայքարով ու կյանքի գնով: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ բոլոր ժամանակներում երկրապահը կրկին առաջնագծում էր՝ հայրենիքի պաշտպանի ու նվիրյալի իր առաքելությամբ: Այդ պայքարի ճանապարհին ունեցանք ...
Մանրամասն |
|
07.05.25
Իրազեկում
|
Ինչպե՞ս դիմել կառուցապատման թույլտվություններ ստանալու համար urban.e-gov.am հարթակով, եթե՝ 1. նոր եք նախաձեռնում կառուցապատում, 2. արդեն ունեք մինչև 2025թ. հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր։ Urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվություններ ստանալու վերաբերյալ հարցերի դեպքում այսուհետ կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի նոր հեռախոսահամարներին՝ 011-621-621 և 011-621-622։ Տեխնիկական հարցերի դեպքում գործում են հարթակը սպասարկող «VX Soft» ընկերության 0-8000-2020 կամ 010-58-59-80 հեռախոսահամարները։ #կառուցապատմանթույլտվություն #ՀՀքաղաքաշնությանկոմիտե
|
|
07.05.25
Լինենք իրազեկված
|
Այսուհետ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը կարող եք ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։ Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝ ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://socservice.am/ կայքէջ և սեղմել հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա։ ՔԱՅԼ 2։ Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա։ ՔԱՅԼ 3։ Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրն ու ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» պատուհանի վրա։ Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը ...
Մանրամասն |
|
06.05.25
ՀԻՇԵՑՈՒՄ
|
Համաձայն գործող օրենսդրության՝ 2021թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել անշարժ գույքի հարկը (ԱԳՀ), որը միավորել է նախկին հողի հարկը և շինությունների գծով գույքահարկը: 2021 թվականի հունվարի 1-ից ԱԳՀ հարկվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար: ԱԳՀ վճարվում է - ֆիզիկական անձանց գծով` 900165001372 հաշվեհամարին - իրավաբանական անձանց գծով` 900165001265 հաշվեհամարին - փոխադրամիջոցների գծով գույքահարկը վճարվում է ֆիզիկական անձանց մասով` 900165101024, իրավաբանական անձանց մասով` 900165101172 հաշվեհամարներին: Համայնքի գյուղական բնակավայրերի ֆիզիկական և իրավաբանական անձինք նույն հարկային պարտավորությունների և հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ, ինչպես ...
Մանրամասն |
|
06.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համաքաղաքացիներ, Սևան համայնքի բնակիչներՇնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ և տեղեկացնում, որ մայիսի 8-ին և 9-ին Սևան համայնքում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Մեծ հաղթանակի 80-ամյակին:Մայիսի 8-ին Սևանի քաղաքային պանթեոնում տեղի կունենա պսակադրման արարողություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված երկրապահների հիշատակին. «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Հաղթական մայիս» թեմայով պարապմունք. «Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզ» և Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում կազմակերպվելու են ցերեկույթներ՝ «Մեր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |